Հայերեն   English   Русский  

Էրդողանը չի բացառել ամերիկյան F-35- ի փոխարեն ռուսական կործանիչների գնումը


  
դիտումներ: 156

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ ամերիկյան F-35-ների փոխարեն երկիրը կգնի ռուսական Су-35 և Су-57 կործանիչներ: Գրում է Gazeta.ru-ն:

Պետության ղեկավարի խոսքերով՝ Անկարան անհանգստացած չէ այն հարցով, թե ինչ կլինի, եթե չհաջողվի F-35 գնել: Նա ընդգծել է, որ երբ հայտնի դառնա F-35- ի հետ կապված Վաշինգթոնի որոշման մասին, թուրքական կողմը սեփական քայլեր կձեռնարկի:

«Շուկան, որտեղ մենք կարող ենք ինքներս մեզ ապահովել այն ամենով, ինչ մեզ պետք է, մեծ է», - ասել է Էրդողանը:

Հարցին, թե արդյոք երկիրը կարող է ամերիկյանի փոխարեն ռուսական կործանիչներ գնել, պետության ղեկավարն ասել է. «Իսկ ինչո՞ւ ոչ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոսկվայում МАКС ավիացիոն-տիեզերական կենտրոն այցելելուց հետո հետաքրքրվել է նորագույն ռուսական МиГ-35 կործանիչներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: