Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Վերին անտառային փողոցում. կա տուժած


  
դիտումներ: 74

Օգոստոսի 29-ին, ժամը 10:21-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային 103 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վերին անտառային փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Հովհաննես Տ. ծնված 1970թ.) և «Mercedes B180» (վարորդ՝ Էդուարդ Թ. ծնված 1972թ.) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդը վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել ավտոմեքենայից դուրս գալ:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանաոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: