Հայերեն   English   Русский  

ԱԱԾ–ն ՊԵԿ–ից Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել


Նիկոլ Փաշինյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 121

Դավիթ Անանյանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին պարզաբանումներ է ներկայացրել լրագրողներին։

ԱԱԾ-ն ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով փաստաթղթեր է պահանջել ՊԵԿ ներկա ղեկավարությունից։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Մեկնաբանություն չեմ կարող տալ, բնականաբար, քրեական գործ կա հարուցված։ Ընդ որում, քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը` ԱԱԾ–ն, կարծում եմ որոշակի քննչական գործողությունների արդյունքում ինչ–որ փաստեր է բացահայտել։ Այդ թվում` ՊԵԿ–ից ինչ–որ փաստաթղթեր են պահանջել, ստացել։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, միգուցե քննչական մարմինն այդպիսի հետևություն է արել»,– ասաց նա։

Անանյանը պարզաբանեց, որ ԱԱԾ–ին տրամադրած փաստաթղթերը վերաբերում են տարբեր տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը։

Իսկ ԱԱԾ–ի պահանջած կոնկրետ տվյալների ու թվականներին վերաբերող տեղեկությունների մասին Դավիթ Անանյանը հրաժարվեց հայտնել։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։

Գագիկ Խաչատրյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: ԱԱԾ–ից հայտնել էին, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում տեղի ունեցած խուզարկությունն իրականացվել է դեռևս 2019թ–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ի դեպ, խուզարկություններ էին կատարվել ինչպես Գագիկ Խաչատրյանի, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում` ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։



Read more: https://armeniasputnik.am/society/20190829/20217693/AAC-n-PEK-ic-gagik-Khachatryani-veraberyal-pastatghter-e-pahanjel.html





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: