Հայերեն   English   Русский  

​«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամներն ի սրտե շնորհավորում են Բակո Սահակյանին՝


ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ


  
դիտումներ: 67

Մեծարգո Նախագահ,

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամներն ի սրտե շնորհավորում են Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և մեծ ավանդ ունեք Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, պաշտպանության բանակի կազմավորման և մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:
Ձեր գործունեությունը Նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և բարձր հեղինակության:
Վստահ ենք, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն ի փառս Արցախի:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: