Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Բակո Սահակյանին


  
դիտումներ: 129

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Անկախին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն եւ արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի:

Հարգանքով՝

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: