Հայերեն   English   Русский  

Թրամփը չեղյալ է հայտարարել այցը Լեհաստան


  
դիտումներ: 136

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդային մոտեցող փոթորկի պատճառով չեղարկել է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեհաստան կատարվելիք այցը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը` հղում անելով երկու իրազեկ աղբյուրի:

Աղբյուրներից մեկի համաձայն` Վարշավայում ԱՄՆ պատվիրակությունը կներկայացնի փոխնախագահ Մայք Փենսը:

Նշվում է, որ փոթորիկը պետք է հասնի Ֆլորիդայի ափերին երեքշաբթի ՝ սեպտեմբերի 2-ին:

Ավելի վաղ լեհական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրով հետաձգում է իր այցը և չի ժամանի Լեհաստան շաբաթ օրը` օգոստոսի 31-ին, ինչպես նախատեսված էր:

Թրամփը պետք է այցելեր Լեհաստան՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին:

Սեպտեմբերի 1-ին Վարշավայում ելույթով պետք է հանդես գային Լեհաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի նախագահները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: