Հայերեն   English   Русский  

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ


  
դիտումներ: 160

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մակրոնը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի նոր վարչապետ Ալեքսեյ Գոնդարչուկին և նրա կառավարությանը նույն օրը Գերագույն ռադայի ցուցաբերած աջակցության կապակցությամբ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության տեքստը:

Նշվել է նաև, որ Մակրոնն Ուկրաինայի առաջնորդի հետ քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների արդյունքները:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լուծելու համար կա «աննախադեպ հնարավորությունների պատուհան»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: