Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1557

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Արամ խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ՝ նվիրված գիտելիքի և նոր ուսումնական տարվա մեկնարկին:

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:30-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա BOOMԵՐԱՆԳ ներկայացումը՝ մեկ գործողությամբ:

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիրայանի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: Համերգաշարը կշարունակվի սեպտեմբերի 1-13-ը:

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտական տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը:

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի Վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի մենահամերգը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) մասնակցությամբ։ Համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է բարեգործության, և այն կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաներին։

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ Մարիո Լեոտտայի (դիրիժոր/Իտալիա), Մարկո Ալբոնետտիի (սաքսոֆոն/Իտալիա) մասնակցությամբ:

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային թատրոնում տեղի կունենա "Շոու No 3" ներկայացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: