Հայերեն   English   Русский  

​Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա առթիվ


  
դիտումներ: 331

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ևս նպաստելու են փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: