Հայերեն   English   Русский  

Թրամփի անձնական օգնականին աշխատանքից հեռացրել են նախագահի դուստրերի մասին խոսքերի պատճառով


  
դիտումներ: 370

Մադլեն Վեսթերհութը Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնականի պաշտոնից հեռացվել է Սպիտակ տան ղեկավարի դուստրերի հասցեին ուղղված մեկնաբանությունների պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:

«Մադլեն Ուեսթերհութը աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարծեցել է լրագրողների առաջ, որ իր և Թրամփի հարաբերություններն ավելի լավն են, քան նրա և դուստրերի Իվանկայի և Թիֆանիի հարաբերությունները», - հայտնում է Politico պարբերականը:

Վեսթերհութը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը չի սիրում լուսանկարվել Թիֆանիի հետ, քանի որ նրան գեր է համարում:

Բացի այդ, հրատարակությունը պնդում է, որ Թրամփը հաստատել է Ուեսթերհութի պաշտոնանկությունը իր երեխաների մասին խոսակցությունների պատճառով և նախկին օգնականի հայտարարությունները անվանել է «մի փոքր վիրավորական»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Միացյալ Նահանգների ազգային հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալի հրաժարականի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: