Հայերեն   English   Русский  

​Շիրակում փակման վտանգի տակ է 3 դպրոց


  
դիտումներ: 1404

Վաղվանից հանրապետությունում մեկնարկում է նոր ուսումնական տարին:

Շիրակի մարզպետը հանդիպել է մարզի դպրոցների տնօրեններին, հանձնարարականներ ու հորդորներ հնչեցրել, նաև քննարկել շատ հարցեր:

Շիրակի մարզում կա 164 հանրակրթականդպրոց, որից 148-ը մարզպետարանի ենթակայության են, մյուսները նախարարության: Մարզպետարանի կրթության վարչության պետն ասում է՝ մարզում սպասվում է աշխակերտների թվի աճ, մոտ 1000-ով: Սակայն, նույնիսկ ասյ փաստը հաշվի առնելով, պարզվում է մարզում կան դպրոցներ, որոնք հաջորդ տարի կկանգնեն փակման վտանգի առաջ: Գյուղական համայնքների թվով 3 դպրոց աշակերտների թվի զգալի նվազման պատճառով հնարավոր է հաջորդ տարի այլևս չգործեն:

- Դպրոցի կարգավիճակի համար դերակատարում ունի նաև տնօրենի անձը, սակայն դրա կողքին կան նաև օբյեկտիվ պատճառներ, դա բնական աճի պակասն է, ծնելիություն չկա: Եվ տնօրենը տվյալ համայնքում լուրջ քայլեր չի կարող ձեռնարկել գյուղում աշակերտ կամ երեխա չլինելու պատճառով, - ասում է Հրայր Կարապետյանը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը չի կիսում այս տեսակետը, բայց մնում է այն մտքին, որ դպրոցի ճակատագիրը տնօրենի աշխատանքից է կախված.

- Տնօրենը չի կարող լուծել համայնքում ծնելիության խնդիրը, բայց կարող է աշխատանքներն այնպես կազմակերպել, որ հարևան գյուղերից երեխաները գան իր դպրոց:
Մարզպետը դպրոցի տնօրեններին հորդորում է առաջնային համարել երեխաների կրթությունն ու դաստիարակությունը, մնացած բոլոր հարցերը համարելով երկրորդային:

- Այն տնօրենը, որը չի կարող տիրապետել իր դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի ճիշտ ընթացքով կազմակերպմանը, չի կարող կազմակերպել նաև ֆինանսական և մնացած այլ գործառույթները, - ասում է Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետը նաև նշում է չի հնանդուրժելու երբևէ որևէ ուղղորդում կապված կադրային խնդիրների հետ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: