Հայերեն   English   Русский  

Դարիգա Նազարբաևան Ղազախստանի սենատի նախագահ է ընտրվել


  
դիտումներ: 83

Գաղտնի քվեարկության արդյունքում Դարիգա Նազարբաևան պահպանել է Ղազախստանի Սենատի նախագահի պաշտոնը: Գրում է Russian.rt.com-ը:

Nur.kz պորտալի տվյալներով` Նազարբաևայի օգտին քվեարկել են հանրապետության խորհրդարանի վերին պալատի բոլոր 48 պատգամավորները:

«Հարգելի Դարիգա Նուրսուլթանովնա, շնորհավորում ենք Ձեզ սենատի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ ենք, որ դուք մեծ պատվով կկատարեք ձեր ստանձնած պարտականությունները», - հայտարարել է սենատի փոխխոսնակ Բեկտաս Բեկնազարովը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները Դարիգա Նազարբաևային նախագահի պաշտոնում ընտրեցին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: