Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները հոր հետ


  
դիտումներ: 604

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը` Թոմասը, հայտարարել է, որ դուստրն իրեն հեռացրել է թոռան` Արչիի կյանքի մասնակցությունից: Այդ մասին հայտնում է The Sun պարբերականը` ՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.Ru-ն:

Ըստ 75-ամյա տղամարդու, Մեգանը նրան նույնիսկ ցույց չի տվել տղայի լուսանկարը: Առաջին անգամ նա թոռան լուսանկարը համացանցում է տեսել:

«Ես կցանկանայի, որպեսզի նրանք ինձ ուղարկեին Արչիի լուսանկարը, որպեսզի կարողանամ այն տեղադրել շրջանակի մեջ և կախեմ պատին` Մեգանի լուսանկարի կողքին: Մի՞թե դա այն չէ, ինչի մասին երազում է ցանկացած պապիկ», - ասել է Թոմաս Մարքլը:

Միևնույն ժամանակ, դքսուհին ինքն է հայտարարել, որ թույլ չի տա Թոմասին երբևէ տեսնել իր թոռանը (Արչին արդեն չորս ամսական է): Արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Մեգանի համար դժվար է եղել նման որոշում կայացնել, սակայն նա ցանկանում է նախ պաշտպանել որդուն և ամուսնուն` արքայազն Հարիին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: