Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում «Դորիան» փոթորիկի պատճառով հազարավոր թռիչքներ են չեղարկվել


  
դիտումներ: 161

Միացյալ Նահանգներում «Դորիան» փոթորկի պատճառով ավելի քան հազար թռիչք են չեղարկել: Այդ մասին վկայում են FlightAware կայքի տվյալները, որը թույլ է տալիս իրական ժամանակով հետևել թռիչքներին: Գրում է Gazeta.ru-ն:

Պորտալի տեղեկություններով՝ ամենամեծ թվով թռիչքները չեղարկվել են Ֆլորիդայում՝ Ֆորտ Լոդերդեյլի Օրլանդոյի և Փալմ Բիչի օդանավակայաններում:

ԱՄՆ-ի փոթորիկների հետևման ազգային կենտրոնի տվյալներով ՝ «Դորիան» փոթորիկը Սաֆիր - Սիմփսոնի սանդղակով հասել է առավելագույն՝ հինգերորդ կատեգորիայի, իսկ քամու արագությունն իր էպիկենտրոնում կազմում է գրեթե 260 կմ / ժամ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆլորիդա նահանգում «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով տեղի բնակիչների տարհանում է սկսվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: