Հայերեն   English   Русский  

Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը Պաշտպանի աջակցությամբ հեռացվել է համացանցից


  
դիտումներ: 20

Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իրեն վերագրված հանցանքի մասինՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց․գողըհարևաննէրվերտառությամբնյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որտեսանյութի տեքստի առանձին ձևակերպումները հնարավորություն է տալիսներկայացված անհատական տվյալների միջոցով նույնականացնել անձին,ավելին, հանրության մոտ կարող էձևավորելանձիմեղավորության՝որպեսհաստատվածփաստիմասինկանխակալ պատկերացումներ: Բացի այդ, տեսանյութումբացակայում էնշում այն մասին, որ մարդը պաշտպանված է անմեղության կանխավարկածի երաշխիքով, ինչպես նաև համապատասխան ծանուցում։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝2017 թվականին հրապարակված տեսանյութով հասարակական ընկալում է ձևավորվել իր մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին այն դեպքում, երբ իր մեղավորությունն ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության հետ համագործակցության արդյունքում տեսանյութը հեռացվել է համացանցից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: