Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող «Հայկական հարցը 100-րդ տարում» վերնագրով գիրք է լույս տեսել


  
դիտումներ: 1135

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը հարյուրամյակ շարունակ ժխտվում է ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև գիտական: Այս կարևոր հարթակում ցեղասպանության ժխտման քաղաքականությանը նպաստող տարբեր աշխատանքներ են տարվում, որոնց թվում են նաև գիտական հրատարակությունները: Այսպես Թուրքիայում նմանօրինակ ևս մեկ գիրք է լույս տեսել: Թուրք պրոֆեսոր Իբրահիմ Օզթեքը «Հայկական հարցը 100-րդ տարում» գրքում փորձ է կատարել արդարացնելու ցեղասպանության իրական մեղավորներին` ողջ պատասխանատվությունը բարդելով Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի վրա:

Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ` Օզթեքը իր գրքում հետևյալ գաղափարն է առաջ քաշել. «Ռուսները, անգլիացիները և ֆրանսիացիները, մոլորեցնելով հայերին, ապահովեցին նրանց վախճանը: Պողող Նուբարի խոսքերով` Առաջին համաշխարհային պատերազմին սովից և հիվանդություններից մահացած հայերի թիվը 300 հազար էր: Սակայն հայերը, ամեն օր մեծացնելով այդ թիվը, այն հասցրեցին 1,5 միլիոնի: Թուրքերի քրոմոսոմների մեջ ցեղասպան կամ մարդասպան գեն չկա: Թուրքերը երբեք կնոջ, երեխայի կամ տարեց մարդու սրի չեն քաշել: Ներսես Վարժապետյան պատրիարքը 1876 թվականին մեջլիսին ներկայացրած իր նամակում գրում էր, որ եթեհայժողովուրդըկարողացելէմինչևօրսգոյատևել, պահպանելիրկրոնը, եկեղեցին, լեզուն, պատմականումշակութայինարժեքները, ապա միայն թուրքական պետության` հայժողովուրդիհանդեպցուցաբերածհովանավորություն, օգնության և բարեգործության շնորհիվ: Նա նշել էր, որ ճակատագիրը հայերին թուրքերի հետ է կապել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: