Հայերեն   English   Русский  

​Գտել են Կալիֆոռնիայում նավի հրդեհից 25 զոհվածների մարմինները


  
դիտումներ: 112

Հայտնաբերվել են Կալիֆոռնիայում՝ Սանտա Կրուս կղզու ափերի մոտ առևտրային Conception նավի հրդեհից և սուզվելուց 25 զոհվածների մարմիններ, շարունակվում են ևս 9 անհետ կործաների որոնումները:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Ասոշիեթեդ փրես» գործակալությանը: Ավելի վաղ հայտնում էին, որ փրկարարները գտել են 8 զոհվածների մարմիններ:

Առևտրային Conception նավը նավարկելու էր գեղատեսիլ վայրերով դայվերների համար կազմակերպված էքսկուրսիայի նպատակով: Առափնյա պահակախմբի ներկայացուցիչ Մոնիկա Ռոչեսթերի խոսքով՝ առևտրային նավում գտնվել է 39 մարդ, անձնակազմից 5 մարդ տարհանվել է: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ: Ռոչեսթերը հայտնել է, որ հրդեհը սկսվել է գիշերը, անձնակազմը քնած չէր, և նրանց հաջողվել է թռչել նավից և փրկվել, մնացածներն այդ ժամանակ քնած են եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: