Հայերեն   English   Русский  

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի պատճառով 5 մարդ է մահացել


  
դիտումներ: 106

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով Բահամյան կղզիների վարչապետ Հյուբերթ Մինիսին: Գրում է Russian.rt.com-ը:

Փոթորկի պատճառով կղզիներում ջրհեղեղ է տեղի ունեցել: Հեղեղվել են մեծ թվով տներ:

Նշվում է, որ փոթորիկը տանիքներ է վնասել և ավտոմեքենաներ շրջել:

Վարչապետը կատարվածը «պատմական ողբերգություն» է անվանել: Նրա ՝խոսքերով` փոթորիկի հետևանքները «հսկայական և աննախադեպ են»:

Ավելի վաղ Ատլանտյան օվկիանոսում «Դորիան» փոթորիկը թուլացել էր մինչև չորրորդ կարգի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: