Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ն պատրաստ է Աֆղանստանից 5000 զինվորական դուրս բերել


  
դիտումներ: 148

Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «Թալիբան» -ի հետ համաձայնագրի նախագծի համաձայն պատրաստ կլինի 135 օրվա ընթացքում Աֆղանստանի 5 բազաներից 5000 զինվորականների դուրս բերել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին Խալիզադը հայտարարել է TOLOnews հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:

«Այո, մենք սկզբունքային համաձայնության ենք եկել», - ասել է հատուկ ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ համաձայնագիրը վերջնական չէ, քանի որ այն պետք է հաստատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սեպտեմբերի 1-ին Խալիլզադը հայտարարեց աֆղանական «Թալիբան» արմատական շարժման հետ բանակցությունների իններորդ փուլի ավարտի մասին: Նրա խոսքերով` կողմերը համաձայնագիրը ստորագրելու շեմին են գտնվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: