Հայերեն   English   Русский  

Շնորհակալություն բոլոր կենդանիների անունից. Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 97

ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ եւ իմ գործընկերների կողմից Քրեական Օրենսգրքում առաջարկած փոփոխությանը, որով մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման եւ խոշտանգման համար։

Շնորհակալ եմ հանձնաժողովին եւ արդարադատության փոխնախարարին՝ բավականին գրագետ առաջարկներով նախագիծը լրացնելու համար։

Հույս ունեմ, որ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կվավերացնի դրական եզրակացություն ստացած մեր նախագիծը եւ մենք այլեւս օրենքի ուժով կպաշտպանենք անօգնական կենդանիներին՝ տարատեսակ «անասուններից»»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: