Հայերեն   English   Русский  

Հարուցված քր. գործով բարձրաստիճան պաշտոնյայի մեղավորությունը որևէ ձևով չի հաստատվել դեռևս. Տոնոյան


  
դիտումներ: 132

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում զենքի մատակարարման մրցույթի տապալման գործով հարուցված քրեական գորրծին, որին մասնակցել է ռուսական «Օրսիս» ընկերությունը, ասաց, որ այս պահին քրգործ է հարուցված, նախաքննություն է իրականացվում, հետևաբար որևէ մեկնաբանություն իր կողմից ճիշտ չի լինի:

Հարցին, թե ինչու է այդ գործով անցնող բարձրաստիճան սպան շարունակում ծառայությունը, նախարարը պատասխանեց. «Որովհետեւ իր մեղավորությունը որեւէ ձեւով չի հաստատվել դեռեւս»:

Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել «ծառայության մեջ անփույթ վերաբերմունքի» գործով՝ ռուսական ընկերության մասնակցությամբ սպառազինության մատակարարման տենդերի տապալման պատճառով:

Մայիսին Հայաստանի ՊՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել: Որակավորման չափանիշները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տենդերը փակել են առանց պատճառները բացատրելու: ORSIS-ը դիմել էր վերաքննիչ հանձնաժողով և իրավաբանի, որն իր շահերն էր պաշտպանում Հայաստանում, որի արդյունքում հայց էր ներկայացվել: Կատարվածի մասին տեղեկացվել էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: