Հայերեն   English   Русский  

​Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում ծառայող զինվորների համար


  
դիտումներ: 825

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում տեղակայված թիվ N զորամասում։ Նվագախմբի երաժիշտներից կազմված լարային քառյակը զինծառայողների համար կատարել է Կոմիտասի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Աստոր Պիացոլայի ստեղծագործություններից։

Մինչև ստեղծագործությունների կատարումները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը ներկայացրել է հեղինակներին, կատարվելիք գործերը։

Զինծառայողները մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում կատարումները։

սիմֆոնիկ համերգ Արցախում-2

Զինծառայողներից Հովհաննես Կարապետյանը Գյումրիից է, ծառայության ավարտին մնացել է 10 ամիս։ Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժինը։ Ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակելու է մագիստրատուրայում։ Ասում է, որ նման միջոցառումներն ավելի հագեցած են դարձնում զինվորի առօրյան։ Հովհաննես Կարապետյանն իր մասնագիտական կարողությունները ներդնում է նաև Արցախում՝ վարպետության դասեր անցկացնելով այստեղի երաժշտական դպրոցների, քոլեջների սաների համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: