Հայերեն   English   Русский  

«Սանիթեքը» վեցերորդ օրն է, որ աղբահանության դուրս չի եկել, սկսելու ենք գործընթաց. Հայկ Մարության


  
դիտումներ: 71

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է, որ աղբահանության դուրս չի եկել, և դա հիմք է հանդիսանում պրոցես սկսելու։

Ճշտող հարցին՝ ինչ պրոցեսի մասին է խոսքը, Մարությանն ասաց՝ իրավաբանական պրոցես է։

Հիշեցնենք, որ Սանիթեքի հետ կապված ճգնաժամն առաջացել է հեղափոխությունից ու քաղաքային իշխանության փոխվելուց հետո: Քաղաքապետարանը մայրաքաղաքում աղբահանություն իրականացնող օպերատորին մեղադրում է չարաշահումների մեջ և ժամանակ առ ժամանակ տուգանում, իսկ ընկերությունն էլ իր հերթին զգուշացնում է, որ սուղ ֆինանսական միջոցներ ունի և տուգանքների պարագայում ավելի կվատանա աղբահանության վիճակը մայրաքաղաքում:

Արդյունքում արդեն մի քանի ամիս մայրաքաղաքում աղբի ճգնաժամ է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: