Հայերեն   English   Русский  

Աշոտ Վարդապետյանը` աշխարհի գավաթի գլխավոր մրցավար


  
դիտումներ: 160

ՖԻԴԵ-ն Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին նշանակել է սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար:


Վարդապետյանը գլխավոր մրցավարի աշխատանք կատարել է նաև Վիշվանաթան Անանդ – Բորիս Գելֆանդ (2012-ին) և Վիշվանաթան Անանդ – Մագնուս Կարլսեն (2012-ին) աշխարհի չեմպիոնի համար մրցամարտերում:
Հիշեցնենք, որ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Նոկաուտ» մրցակարգով անցկացվող մրցաշարի առաջին շրջանում Լևոն Արոնյանը կմրցի եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, Ռոբերտ Հովհաննիսյանն ուժերը կչափի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը կհանդիպի իրանցի Ալիրեզա Ֆիրուզջային:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: