Հայերեն   English   Русский  

Հայտնի է զբոսաշրջիկների համար ամենաապահով երկիրը


  
դիտումներ: 755

Համաշխարհային տնտեսական ֆորումում (WEF) ներկայացված The Travel and Tourism Competitiveness Report 2019 զեկույցի համաձայն Ֆինլանդիան զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաապահով երկիր է ճանաչվել: Գրում է Russian.rt.com-ը:

Զբոսաշրջության մրցունակության վարկանիշը հիմնված է միջազգային կազմակերպությունների վիճակագրական տվյալների և հետազոտության արդյունքների վրա:

Զբոսաշրջիկների համար անվտանգության տեսանկյունից Իսլանդիան և Օմանը նույնպես լավագույն եռյակում են հայտնվել:

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Շվեյցարիան, Հոնկոնգը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան և Նոր Զելանդիան:

Այս վարկանիշում Ռուսաստանը 98-րդ տեղում է հայտնվել:

Զբոսաշրջիկների համար ամենաանվտանգավոր երկրներ ճանաչել են Սալվադորը, Նիգերիան, Եմենը, Վենեսուելան և Հոնդուրասը:

Մարտ ամսին հայտնի էր դարձել, որ Ֆինլանդիան գլխավորել է 2018թ. աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշը:

Բացի այդ Global Finance ամսագիրը ևս Ֆինլանդիան ընդգրկել էր ամենաապահով երկրների առաջին եռյակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: