Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա. Պետդեպարտամենտ


  
դիտումներ: 107

Միացյալ Նահանգները կշարունակի առավելագույն պատժամիջոցային ճնշում գործադրել Իրանի վրա՝ Թեհրանի վերադարձը բանակցային գործընթաց ապահովելու և երկրի քաղաքականությունը փոխելու համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչպես ցույց է տալիս պատմությունը պատժամիջոցների խստացումը հանգեցնում է նրան, որ Իրանը վերադառնում է բանակցություններին ... Այն, ինչ մենք իսկապես պետք է տեսնենք, Իրանի վարքագծի փոփոխությունն է», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է ճեպազրույցի շրջանակներում հնչեցրած Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի խոսքերը:

Պետդեպարտամենտում ընդգծել են, որ Վաշինգթոնը մտադիր է ուժեղացնել պատժամիջոցները Թեհրանի դեմ:

«Շուտով այլ պատժամիջոցներ ևս կկիրառվեն: Մենք չգիտենք, թե ինչպես կարելի է ավելի պարզ բացատրել, որ մենք հավատարիմ ենք Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու արշավին և չենք փորձում բացառություններ տրամադրել», - նշել է դիվանագետը:

Ընդ որում` նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի հետ բանակցությունների:

«Նախագահը ցանկանում է պայմանավորվել նոր և ավելի լավ գործարքի շուրջ ... Նա շատ բաց է մի շարք տարբերակների համար», - հավելել է Հուկը:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել էր պատժամիջոցները Իրանի տրանսպորտային ցանցի, նավթային լցանավերի, ինչպես նաև 16 իրավաբանական անձանց և 10 ֆիզիկական անձանց դեմ, այդ թվում ՝ Իրանի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Լիբանանի քաղաքացիների դեմ:

Սեպտեմբերի 3-ին Վաշինգթոնը պատժամիջոցներ կիրառեց նաև Իրանի տիեզերական գործակալության դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: