Հայերեն   English   Русский  

ՍԴ-ն կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է պետական կառույցների համար. Էլինար Վարդանյան


  
դիտումներ: 72

Չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող խմորումներին, ՍԴ կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է և՛ դատական մարմինների, և՛ գործադիր իշխանության, և՛ մնացած պետական կառույցների համար:

Ուրիշ մեկնաբանություն գոյություն ունենալ չի կարող։ Ցանկացած այլ մեկնաբանություն և կոչեր պետության սահմանադրական հիմքերը խարխլելու փորձեր են։

Եթե մենք ուզում ենք գնալ այդ ճանապարհով, դա լրիվ այլ խոսակցություն է, լրիվ այլ՝ ընտրություն։ Եթե ոչ՝ ապա մենք պարտավոր ենք ընդունել և կյանքի կոչել ՍԴ որոշումը՝ անկախ որևէ այլ նախասիրությունից։

Որոշման եզրափակիչ մասով արձանագրվել է անձի իրավունքների խախտում, որոնց թվում է հատկապես անձի ազատության իրավունքի խախտումը: Եվ այս խախտված իրավունքը պետք է վերականգնվի:

Սահմանադրությունը նախատեսում է անձեռնմխելիության ինստիտուտ, սակայն օրեսնդրությունը չի սահմանում նրա քրեադատավարական իրացումը: Ահա այս հիմքով է Սահմանադրական դատարանը օրենսդրական կարգավորումը ճանաչել հակասահմանադրական:

ՍԴ որոշումից բխում է, որ Ռոբերտ Քորչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Նա չի կարող գնտվել կալանքի տակ։ Բայց շատ ավելի կարևոր է հասկանալ, որ ՍԴ երեկվա որոշումը Ռ, Քոչարյանի մասին չէ։ Դա Սահմանադրականության մասին է։ Ռոբերտ Քոչարյանի անվան փոխարեն դրեք ցանկացած այլ անուն, ով օգտվում է օրենքով նախատեսված անձեռնմխելիության իրավունքից և խնդրին մոտեցեք նույն կերպ: Հարցը Քոչարյանը չէ: Խնդիրը անձը չէ, սիրում ես, չես սիրում, արդեն էական չէ: Այստեղ շատ ավելի կարևոր ու բարդ խնդիր է. պետությունը գնում է Սահմանադրական ճանապարհով, թե կոնկրետ անձանց ցանկություններով։

ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման: Եվ ցանկացած այլ զարգացում կնշանակի պետության դատաիրավական դաշտի կազմալուծում:

Եթե կուզեք ՍԴ այս որոշումը ապագայի համար է։ Այն նոր Հայաստանի համար, որին մենք ձգտում ենք՝ իրավական, որտեղ իրավունքը գերակա է լինելու քենին ու սուբյեկտիվ նախասիրություններին։ Ես ուզում եմ ավելի բացել թեման՝ ՍԴ այս որոշումը Ն. Փաշինյանի հետագա երաշխիքների մասին է նաև, այնպես՝ ինչպես հաջորդ կամ հաջորդի հաջորդ երկրի ղեկավարների։ Եթե այսօր ոտնահարվեց ՍԴ այս որոշումը ու Ռ. Քոչարյանը անհապաղ ազատ չարձակվեց, ապա վաղը՝ երկրի հաջորդ ղեկավարների համար չի գործելու որևէ երաշխիք։ Իսկ դա պետության համար ամենավատ ավանդույթը կլինի։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: