Հայերեն   English   Русский  

Եվս 11 երգչուհի մեղադրանք է հնչեցրել Պլասիդո Դոմինգոյի հասցեին


  
դիտումներ: 996

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ևս 11 երգչուհի սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքներ է հնչեցրել աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հասցեին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրանց թվում է երգչուհի Անջելա Ուիլսոնը, իսկ մյուս 10 երգչուհիները չեն ցանկացել բարձրաձայնել իրենց անունները:

Բոլոր այդ երգչուհիներն արձագանքել են օգոստոսի 13-ին լրատվամիջոցների հրապարակած տեղեկությանը, որի համաձայն 9 կանայք ցուցմունք են տվել Պլասիդո Դոմինգոյի դեմ սեռական ոտնձգությունների գործով:

Երգչուհիներից մեկի տնօրինությունը չի թաքցրել, որ երիտասարդ կանանց հիմնականում փորձել են չուղարկել Դոմինգոյի դիմահարդարման սենյակ, քանի որ նա սովորաբար մոտեցել է կանանց, գրկել, համբուրել և այլն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիեննայի օպերան չի չեղարկի սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Պլասիդո Դոմինգոյի համերգները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: