Հայերեն   English   Русский  

Ջոնսոնի եղբայրը հեռանում է նախարարի պաշտոնից


  
դիտումներ: 167

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եղբայր Ջոզեֆ Ջոնսոնը հայտարարել է, որ լքում է համալսարանների և գիտության հարցերով կրտսեր նախարարի պաշտոնը և այլևս բրիտանական խորհրդարանի անդամ չի լինի: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

Ջոնսոնի խոսքերով` ինքը հեռանում է, քանի որ «երկու մասի է բաժանվում ընտանիքի և ազգային շահերի միջև»:

Նա նշել է, որ իր ծառայության 9 տարվա ընթացքում երեք վարչապետ է փոխվել:

«Դա աննկարագրելի լարվածություն էր, բայց մյուսների համար ժամանակն է, որպեսզի ստանձնեն այդ աշխատանքը խորհրդարանում և նախարարությունում», - եզրափակել է Ջոնսոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է հոկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Բորիս Ջոնսոնի առաջարկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: