Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն ընդունեց Շրջանառության հարկի մասին օրենքի նոր տարբերակը


  
դիտումներ: 1503

Աժ-ում ընթացող արտահերրթ նիստին քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր տարբերակը: Պատգամավորներից շատերը նշեցին, որ նոր տարբերակն առավել ընդունելի է, ընդհանուր առմամբ կոնսեսուս է ձեռք բերվել: ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտնեցին, որ ՓՄՁ ներկայցուցիչների հետ հանդիպումներ ևս եղել են և վերջիններիս հորդորել են պատգամավորներին կողմ քվեարկել օրենքի նախագծի նոր տարբեարկին:

Օրենքն ընդունվեց 92կողմ ձայնով:

Օրենքի նախագծի նոր տարբերակի համաձայն` տնտեսավարողի հայեցողությանն է թողնվում ապրանքի փաստաթղթավորման պահանջը: Եթե տնտեսվարողը գործում է ապրանքի փաստաթղթավորմամբ, մուծելու է 1% հարկ, իսկ եթե ոչ` 5%` նախկին 3,5%-ի փոխարեն: Մյուս փոփոխությունն էլ այն է, որ փաստաթղթավորման ենթարկվող ապրանքաշրջանառության շեմը նախկինում առաջարկվող 58 միլիոնից բարձրացվել է 125 մլն.-ի` հօգուտ տնտեսվարողների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: