Հայերեն   English   Русский  

Եվրո-2020. Հայաստանը պարտվեց Իտալիային՝ 1:3


  
դիտումներ: 263

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Իտալիայի ընտրանուն:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո բացեց «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

28-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

Երկրորդ խաղակեսում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը, հաշվի առնելով Ալեքսանդր Կարապետյանի հեռացումը, հիմնականում պաշտպանվում էր:

77-րդ րոպեին «Ռոմայի» հարձակող Լորենցո Պելեգրինին առաջ մղեց Իտալիային: 3 րոպե անց Անդրեա Բելոտին դուբլ ձևակերպեց:

Հիշեցնենք, որ հանդիպմանը երկրպագուներով լեցուն մարզադաշտում հետևում էին նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Իտալիան 15 միավորով բացահայտ առաջատար է: Ֆինլանդիայի հավաքականը 9 միավորով երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը 6 միավորով երրորդ տեղում է: Չորսական միավոր ունեն Հունաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները, Լիխտեյնշտեյնն առանց միավորի վերջին տեղում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: