Հայերեն   English   Русский  

Մարադոնան` արգենտինական «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատա» գլխավոր մարզիչ


  
դիտումներ: 60

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող և գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան նշանակվել է արգենտինական «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատա» թիմի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

58-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչր այս մրցաշրջանի ավարտը։
Արգենտինայի առաջնության հինգ տուրից հետո «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատան» 1 միավորով վերջին` 24-րդ տեղում է։
Նշենք, որ այս ակումբը հիմնադրվել է 1887 թվականին։
Մարադոնան այս տարվա հունիսին հեռացել էր մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզիչի պաշտոնից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: