Հայերեն   English   Русский  

Պուտինն` աշխարհի ամենագեղեցիկ վայրի մասին


  
դիտումներ: 189

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը աշխարհում Կամչատկայից ավելի գեղեցիկ բան չի տեսել: Գրում է Russian.rt.com-ը:

Հանդիպման մասնակիցներից մեկը` հրաբխագետ և ուսուցիչ, Կամչատկայի «Վուլկանարիում» մշակութային և կրթական կենտրոնի հիմնադիր Սերգեյ Սամոիլենկոն, հարց ուղղելով, պատմել է թանգարանի մասին:

«Կամչատկան, ընդհանուր առմամբ, իհարկե, մեր ադամանդն է, բնապահեստը որպես ամբողջություն, այնտեղ ամեն ինչ յուրահատուկ է: Ես աշխարհում ավելի գեղեցիկ բան չեմ տեսել, քան Կամչատկան», - ասել է Պուտինը:

Պետության ղեկավարը բարձր է գնահատել տարածաշրջանում նման թանգարան ստեղծելու գաղափարը:

«Այն, ինչ դուք անում եք, իհարկե, հիանալի է, դա հիանալի նախաձեռնություն է», - ասել է Պուտինը:

2018թ. օգոստոսին Պուտինը արձակուրդի ժամանակ Տուվայի անտառը հեքիաթային էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: