Հայերեն   English   Русский  

Գերմանիայում հայտնել են Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներից լուրջ վնասների մասին


  
դիտումներ: 324

Գերմանացի քաղաքական գործիչ Մայք Մորինգը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցները պատշաճ ազդեցություն չեն ունենում Մոսկվայի վրա, մինչդեռ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում Գերմանիային: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն իրականում չեն ազդում մեզ վրա: Բայց Մոսկվայի պատժամիջոցները Գերմանիայի դեմ առավելագույն վնաս են հասցնում մեզ, հատկապես գյուղատնտեսության ոլորտում», - հայտարարել է Մորինգը RP Online պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում:

Նրա կարծիքով` ծայրահեղ կարևոր է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել: Մորինգը նշել է, որ Գերմանիայի արևելքում բնակիչները ակնկալում են երկրների միջև հարաբերությունների կարգավորում:

Հունիսին Գերմանիայում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Աննեգրետ Քրամփ-Կարրենբաուերը հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության և հարաբերությունների պահպանման անհրաժեշտության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: