Հայերեն   English   Русский  

Երևանում կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին


  
դիտումներ: 429

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպտել են ԱԺ նախկն պատգամավոր,

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 22։50-ի սահմանում Սաֆարյանի բնակարանի մուտքի դռան մոտ 2 անծանոթ են մոտեցել նրան։ Մեկը հրել է մեջքից, մյուսը` Սաֆարյանի ձեռքից հափշտակել iPhone 8 բջջային հեռախոսը և փախել»,– գրում է կայքը։

Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: