Հայերեն   English   Русский  

Միացյալ Նահանգները մտադիր չէ Ռուսաստանից հիպերձայնային զենք ձեռք բերել


  
դիտումներ: 462

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Ռուսաստանից հիպերձայնային զենք ձեռք բերելու գաղափարը: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ-ն Ռուսաստանից առաջադեմ հրթիռային տեխնոլոգիաների ձեռքբերումը դիտարկելու համար քիչ պատճառներ ունի: Միացյալ Նահանգները մեծ համեմատական առավելություն ունի Ռուսաստանի նկատմամբ հրթիռային տեխնոլոգիաների անվտանգ զարգացման, փորձարկման և իրականացման գործում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում ամերիկացի առաջնորդի վարչակազմի ներկայացուցչի խոսքերը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային տնտեսական ֆորում 2019-ի լիագումար նիստի շրջանակներում հայտարարել էր, որ Մոսկվան առաջարկել է Վաշինգթոնին ՌԴ-ից հիպերձայնային զենք ձեռք բերել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: