Հայերեն   English   Русский  

Շիրակի ոստիկանապետն ու Մուշի բաժնի պետը խանութում քաշքշել են աշխատակիցներին. Կարապետ Պողոսյան


Կարապետ Պողոսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 264

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը

Գյումրիում գտնվող խանութում քաշքշել են աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է «ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերության Գյումրու մասնաճյուղի գրասենյակի ղեկավար-բաժնետեր Կարապետ Պողոսյանը` գրառմանը կից տեսանյութեր հրապարակելով:

«Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի «Շեկոյի» խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին...

Նիկոլ Փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա...

Հ.գ. ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ...

հ.գ 2 կադրերում հնչող ոստիկանապետերի հայոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում

հ.գ 3 առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ»,- գրել է նա:

Նշենք, որ տեսախցիկի ձայնագրությանը կից օգտատերը հրապարակել է նաև ձայնագրություն, որում լսվում են հայհոյանքներ։

Ոստիկանությունից հայտնում են, որ տեսանյութերն ուսումնասիրվում են:

«Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»,- ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: