Հայերեն   English   Русский  

Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 57 հազար 443 ընտրող


  
դիտումներ: 256

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 57 հազար 443 ընտրող:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը և ավելացրել, որ ընտրությունները կարելի է համարել կայացած:

«Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետեւյալն է` Ստեփանակերտում` 17 հազար 274 ընտրող, կամ ընտրողների 44.3 տոկոսը, Ասկերանում`8094 ընտրող կամ ընտրողների 68.9 տոկոսը, Հադրութում 5280 ընտրող կամ ընտրողների 61.5 տոկոսը, Մարտակերտում 8136 ընտրող, կամ ընտրողների 62.5 տոկոսը, Մարտունիում` 10954 ընտրող, կամ ընտրողների 63.1 տոկոսը, Շահումյանում` 1347 ընտրող կամ` 63.7 տոկոսը, Շուշիում 1912 ընտրող կամ ընտրողների 48.7 տոկոսը, Քաշաթաղում 4446 ընտրող, կամ ընտրողների 61.3 տոկոսը»,- մանրամասնել է Ե. Արզումանյանը:

Նրա խոսքով` մինչ այս պահը գրավոր դիմում-բողոքներ ԿԸՀ չի ներկայացվել, սակայն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվել են մի շարք թերություններ և բացթողումներ, որոնք աշխատանքային կարգով շտկվել են:

Ե. Արզումանյանը նշել է, որ մեծ թվով դիտորդներ կան ընտրական տեղամասերում, ովքեր հետևում են գործընթացին և հեռախոսազանգերի միջոցով տեղեկացնում իրավիճակի մասին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: