Հայերեն   English   Русский  

Հեղափոխությունը հենց դրա համար է արել ժողովուրդը...կարծում եմ համակարգից առնվազն երկու միլպետերի հեռացման հարցը պետք է դրվի


Վահան Թումասյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 439

Գյումրիում անթույլատրելի գործողություններ են իրականացվել ոստիկանության կողմից: Խնդիրը ամենևին նրանում չէ, որ էլ սոսկալի բաներ էին արվում նախորդ 3 նախագահների ժամանակ:

Հեղափոխությունը հենց դրա համար է արել ժողովուրդը...կարծում եմ համակարգից առնվազն երկու միլպետերի հեռացման հարցը պետք է դրվի: Վատ չէր լինի հրատապ պարզաբանումներով անմիջապես հանդես գա Հայաստանի ոստիկանապետը, իսկ մարզային և տեղական իշխանություններն ու պատգամավորներն էլ կատարվածի գնահատականներով:

Առավել ևս հայոյանքներով գործողությունները պարզապես պետք է արմատախիլ արվի Հայաստանում:

Հ.Գ. Միջադեպի առնչությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: