Հայերեն   English   Русский  

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտե. ընտրություններն Արցախում թափանցիկ էին եւ ազնիվ


  
դիտումներ: 67

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած ընտրությունների առիթով։

«Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 228 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն առաջին ոչ կառավարական կազմակերպությունն է ամբողջ Հարավային Կովկասում, այն բազմաթիվ ոչկառավարական միջազգային կազմակերպությունների անդամ է, որն ունի իրավապաշտպան գործունեության եւ, մասնավորապես, աշխարհի շատ երկրներում ընտրությունների ընթացքի մոնիթորինգի եւ դիտորդական առաքելության պատկառելի եւ ընդունված փորձառություն։

Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ներկայացվել է որպես պաշտոնական դիտորդ՝ գրանցված Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Կազմակերպությունն իրականացրել է ընտրությունների ողջ գործընթացի մոնիթորինգի մեծ աշխատանք, ներառյալ նախընտրական քարոզարշավը եւ հենց ընտրությունների ընթացքը։ «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն հայտարարում է. - տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածուների առաջադրման գործընթացը, ներառյալ քաղաքապետերինը, ընթացել է ժողովրդավարական հիմքով, Արցախի ընտրական իրավունքի մասին օրենքի դրույթներին համապատասխան։ Ոչ մի ճնշում իշխանությունների կողմից առաջադրման գործընթացի վրա չի եղել։

Թեկնածուներին տրամադրվել է հավասար հնարավորություն իրենց ծրագրերի եւ գաղափարների քարոզման համար; - 2019թ. սեպտեմբերի 8-ի ընտրությունների ժամանակ «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն լուրջ բացթողումներ եւ խախտումներ չի հայտնաբերել, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընթացքի վրա; - ընտրություններն անցել են թափանցիկ եւ ժողովրդավարական։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 65,4 տոկոսը; - ընտրատեղամասերում իրենց դիտորդական առաքելությունն են իրականացրել Արցախի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքապետերի թեկնածուների վստահված անձինք։ Միեւնույն ժամանակ, «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն Արցախի իշխանություններին խորհուրդ է տալիս հետագայում կատարելագործել եւ զարգացնել ինչպես ընտրական իրավունքի մասին օրենքը, այնպես էլ ընտրություների անցկացման մեթոդաբանությունը՝ ընտրությունների անցկացման ոլորտում արդի լավագույն միջազգային ձեռքբերումների ոգով։

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն շնորհավորում է Արցախի ժողովրդին թափանցիկ եւ ազնիվ ժողովրդավարական ընտրություններում հերթական հաղթանակի առիթով, ինչն, անկասկած, բարձրացնում է երկրի հեղինակությունը՝ որպես զարգացած դեմոկրատական հասարակության կողմնակցի»,- ասվում է հայտարարությունում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: