Հայերեն   English   Русский  

Հրապարակվել է կառավարությունում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քննարկման տեսագրությունը


  
դիտումներ: 120

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկման տեսագրությունը:

Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը:

Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, ԷԼԱՐԴ ընկերության կողմից իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկմանը, տեսչական ստուգումներին վերաբերող և այլ հարցեր:

Հանդիպման սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք տեսնում են կարծիքների որոշակի հակադրություն «Էլարդ» եւ «Լիդիան» ընկերությունների միջեւ: «Էլարդի» հետ կոնֆերանսի ժամանակ արձանագրվեց, որ պարտավորությունների կատռարման հիմնական պատասխանատուն, այնուամենայնիվ, «Լիդիանն է» եւ կառավարությունն ինքը պետք է գնահատի, թե ինչպես է վերաբերվում այդ պատասխանատվությանը»,-ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ կառավարությունն ունի լծակներ հսկելու «Լիդիանի» ստանձնած պարտավորությունների կատարումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: