Հայերեն   English   Русский  

Աֆղանստանի նախագահը պայման է առաջադրել Թալիբանի հետ բանակցությունների համար


  
դիտումներ: 292

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ բանակցությունները հնարավոր են միայն երկրում հրադադարի ռեժիմի հաստատման դեպքում: Գրում է Russian.rt.com-ը:

«Մեր ճանապարհը պարզ է: Մենք ընտրություն ենք կատարել կայուն և արժանապատիվ խաղաղության օգտին և չենք նահանջի: Թալիբների հետ բանակցությունները հնարավոր չեն առանց հրադադարի», - Tolo News հեռուստաալիքը մեջբերում է Աֆղանստանի նախագահի խոսքերը:

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը չեղարկել էր հանդիպումները արմատական Թալիբան շարժման ներկայացուցիչների և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ գանի Ահմադզայի հետ Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: