Հայերեն   English   Русский  

Մենք պահանջում ենք ապահովել հասարակական կարգը և «Կամքի» անդամների ու միջոցառումների մասնակիցների անվտանգությունը


  
դիտումներ: 208

ՀՀ ՆԳ Նախարար Պրն. Օսիպյանին

ՀՀ ԱԱ Վարչության նախագահ Պրն. Վանեցյանին

ՄեծարգոՊարոնայք,

2019 թվականի հուլիսի 18-ից ի վեր, արդեն 54 օր, Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը սկսել է ստորագրահավաք՝ տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ:

Մենք այս 54 օրերի ընթացքում՝ օգտվելով մեր սահմանադրական իրավունքից, հենակետեր ենք տեղադրել Հայաստանի Հանրապետության առավել բանուկ փողոցներում և հրավիրել անցորդներին՝ միանալ մեր ստորագրահավաքին: Ուրախ ենք տեղեկացնելու, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ ստորագրել են՝ պահանջելով չեղարկել և հետ ուղարկել կոնվենցիան:

Դժբախտաբար, այս ընթացքում հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ, բացի այդ՝ յոթ անգամ հարձակումներ են իրականացվել մեր հենակետերի վրա: Դրանք տեղի են ունենցել.

  • 1.2019 թվականի օգոստոսի 2-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
  • 2.2019 թվականի օգոստոսի 7-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
  • 3.2019 թվականի օգոստոսի 12-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
  • 4.2019 թվականի օգոստոսի 15-ին՝ Գյումրի քաղաքում
  • 5.2019 թվականի օգոստոսի 18-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
  • 6.2019 թվականի օգոստոսի 24-ին՝ Ուջան գյուղում
  • 7.2019 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սպիտակ քաղաքում

Հարգելի Պարոնայք,

Տեղի ունեցած հարձակումների ձևն ու ոճը, հետզհետե ավելի կոպիտ դառնալը և բազում այլ հանգամանքներ մեզ թույլ են տալիս անվարան հայտնել, որ կա դարանակալ ուժ, որը կազմակերպում է այս հարձակումները՝ նպատակ ունենալով մեզ ահաբեկել և հիասթափության հասցնել:

Արդ, սույնով մենք պահանջում ենք,

  • 1.Անհապաղ ձեռնարկել միջոցառումներ՝ պահպանելու սահմանադրական կարգը և ապահովելու մեր իրավունքները:
  • 2.Հետաքննել վերոնշյալ դեպքերը, ի լույս բերել, օրենքի տառին համապատասխան իրավական գնահատական տալ և պատասխանատվության ենթարկել դարանակալ պատվիրատուներին:
  • 3.Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հետագա բոլոր ստորագրահավաքների եւ այլ միջոցառումների ընթացքում ապահովվեն հասարակական կարգը եւ «Կամքի» անդամների ու միջոցառումների մասնակիցների անվտանգությունը:

Հարգանքով՝

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնություն

09.09.2019





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: