Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն պատրաստվում է հույներին վաճառել այն կործանիչները, որոնց համար վճարել էր Թուրքիան


  
դիտումներ: 93

Ըստ թուրքական մամուլի՝ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ հերթական արշավն է սկսում՝ այս անգամ մերձեցման նշաններ ցույց տալով Հունաստանի հետ:

ԱՄՆ-ն պատրաստվում է Հունաստանին վաճառել նոր սերնդի F-35 մարտական օդանավերը, որոնք այդպես էլ չմատակարարվեցին Թուրքիային՝ վերջինիս կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով:

Հունաստանի վարչապետը, մասնակցելով ամերիկյան «Lockheed Martin» ռազմարդյունաբերական կորպորացիայի կազմակերպած ցուցահանդեսին, մեծ գոհունակությամբ զննել է F-35 կործանիչների մակետները և հետաքրքրվել դրանցով:

Նշվում է, որ Վաշինգտոնը մտադրություն ունի Աթենքին վաճառել այն կործանիչները, որոնց համար վճարել է Թուրքիան: Թուրքական աղբյուրը տարակուսանք է հայտնում, թե տնտեսական խնդիրների մեջ խրված Հունաստանը ինչպես է կարողանալու գնել F-35 կործանիչները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: