Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց սկսեցին Շենգավիթի դատարանի դիմաց (ուղիղ)


  
դիտումներ: 180

Շենգավիթի առաջին ատյանի դատարանի շենքի առջև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիա իրականացնող աջակիցները քիչ առաջ նստացույց սկսեցին։

Քոչարյանի խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ հրավիրելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող աջակիցները իրենց պահանջի մասին տեղեկացրել էին Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի օգնականին, սակայն որևէ արձագանք չեն ստացել։

Ցուցարարները պատրաստվում են դատարանի շենքի առջև նստել այնքան ժամանակ, քանի դեռ Աննա Դանիբեկյանն անհապաղ նիստ հրավիրելու որոշում չի կայացրել։

Հիշեցնենք, որ Քոչարյանի աջակիցները առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց՝ պահանջելով Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանից՝ անհապաղ դատական նիստ հրավիրել և քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: