Հայերեն   English   Русский  

​Կադրային փոփոխություններ փաստաբանների պալատում


  
դիտումներ: 274

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Նելլի Հարությունյանը ազատման դիմումը ներկայացրել է լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելու ծանրաբեռնվածությամբ պայմանավորված:

Նելլի Հարությունյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Նելլի Հարությունյանը պարգևատրել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ է նշանակվել փաստաբան Հարութ Ակլունցը:

ՓՊ նախագահի տեղակալի ընդհանուր գործառույթներն են՝

-համակարգում է Փաստաբանների պալատի hանրային պաշտպանի գրասենյակի վերահսկողական աշխատանքները.

-վերահսկողություն է իրականացնում կարգապահական գործերով Փաստաբանների պալատի խորհրդի որոշումների կատարման և պրակտիկայի ամփոփման նկատմամբ.

-համակարգում է Փաստաբանների պալատի ժամանակավոր կամ մշտական այլ հանձնախմբերի, հանձնաժողովների, ակումբների, աշխատանքային խմբերի կամ այլ կառույցների աշխատանքները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: