Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ


  
դիտումներ: 282

Սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը:

Պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ճանաչողական շրջայցեր՝ կրթական, մշակութային հաստատություններ և արտադրական հիմնարկներ:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: