Հայերեն   English   Русский  

​Գյումրիում մոտ 5 բալանոց ցնցումներ են զգացվել


  
դիտումներ: 161

Սեպտեմբերի 10-ին ժամը 20:20-ի սահմաններում երկրաշարժի ցնցումներ են զգացվել Գյումրիում: Ցնցումները բավական ուժեղ են զգացվել հատկապես բազմաբնակարան շենքերում:

Մարդիկ դուրս են եկել բակ: Ցնցումները ուժեղ զգացել են նաև առանձնատներում և տնակներում բնակվողները:

Ինչպես Անկախի հետ զրույցում նշեց ՍՊՏԾ հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Կարեն Մխիթարյանը, երկրաշարժը գրանցվել է Հայաստանի հյուսիսում: Նա հայտնոմ է, որ դեռ գրանցման հաշվարկները չեն ավարտվել, բայց մոտավոր 5 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են Գյումրիում:

Ըստ պաշոնական տվյալների Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք գրանցվել է, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: