Հայերեն   English   Русский  

​Գյումրին նորից ոսկի է նվաճել, բայց ոչ սպորտում


  
դիտումներ: 387

Մոտ 2 ամիս առաջ զբոսաշրջային կազմակերպությունները քվեարկել ու որոշել էին Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ամենաներին:

Այս տարի առաջին անգամ հայտավորվել էր նաև Գյումրի քաղաքը: ՛՛Армения туристическая 2019՛՛մրցանակաբաշխությանը շուրջ 15 անվանակարգում հաղթողի հավակնորդ են համարվել Հայաստանի ու Արցախի տարբեր քաղաքներ:

Ամենամյա մրցանակաբաշխությանը առաջին անգամ մասնակցելով Գյումրին ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի լավագույն զբոսաշրջային քաղաք: Քվեարկությունը եղել է երկու փուլով, որին մասնակցել է նաև մենք՝ ՛՛STATION TOUR՛՛ը։

- Մեզ հրավիրեցին մրցանակաբաշխությանը, չէինք սպասում, որ մեր քաղաքը կհաղթի: Մտածում էի՝ ինչպես միշտ Դիլիջանին կամ Ջերմուկին կտրվի տիտղոսը, հատկապես, երբ լավագույն տուրիստական ստարտափը Ջերմուկին տրվեց, վստահ էինք, որ քաղաքն էլ կլինի Ջերմուկը, - ասում է ՛՛Station tour Gyumri՛՛հիմնադիր տնօրեն, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը: Եվ հենց այս տարի Գյումրիի ունեցած տուրիստական մեծ հոսքն էլ ապահովել է այս մրցանակը:

Լավագույնների համար քվեարկել են տուրիստական կազմակերպությունները, և ահա 2019-ի լավագույն տուրիստական քաղաքի պատվոգիրն ու մրցանակն արդեն Գյումրիում են:

2019-ին անվանակարգերում հաղթել են՝ Տարվա էքստրեմալ տուրիզմի ծրագիր - ՛՛Երևան Զիփլայն Էյրլայնս՛՛Ազգային ավանդույթների պահպանման տարվա լավագույն ծրագիր - ՛՛Մեգերյան կարպետ՛՛ Տարվա լավագույն հյուրանոց - Հայաստանում՝ ՛՛Գրանդ Հոթել Երևան՛՛, Արցախում՝՛՛Վալլեքս Գարդեն Հոթել՛՛ Տարվա լավագույն ռեստորանային բիզնես - Հայաստանում՝ ՛՛Շերեփ՛՛ ռեստորան, Արցախում՝ ՛՛Ֆլորենս Գարդեն՛՛ Տարվա լավագույն զբոսաշրջային քաղաք- Գյումրի Տարվա գլխավոր տուրիստական ստարտափ - ՛՛Վզիթ Ջերմուկ՛՛Տարվա գիդ - Յաշա Սոլոմոնյան Տարվա տուրիստական ընկերություն - ՛՛Բես Վոյաժ՛՛ Տարվա թանգարան - Հովհաննես Թումանյանի թանգարան Տարվա հանգստյան տուն - ՛՛Արարատ Ռեզորթ Ծաղկաձոր՛՛ Տարվա էկոնախագիծ - ՛՛Էկո աղբ՛՛ Տարվա լավագույն ներգնա տուրօպերատոր - ՛՛Ուան Ուեյ Տուր՛՛:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: