Հայերեն   English   Русский  

​Ուժեղ ցնցումներ ու դղրդոց, Բավրա գյուղը դեռ ցնցվում է


  
դիտումներ: 246

Հայ-վրացական սահմանին՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժի ցնցումները Բավրայում դեռ շարունակվում են, բնակիչները երկար ժամանակ դրսում են եղել:

Անկախի հետ զրույցում Բավրայի վարչական ղեկավար Պավլիկ Սումբուլյանը նշեց՝ առաջին ցնցումները շատ ուժեղ են եղել և ուղեկցվել են դղրդոցով:

- Մարդիկ վախեցած դրսում են, նոր-նոր տուն են գնում, սառել են արդեն, գյուղը լրիվ դուրսն էր, - ասում է վարչական ղեկավարը:

Գյուղում առաջին անգամ 3 ցնցում են զգացել, հետո րոպեների տարբերությամբ մի քանի անգամ հետցնցումներ են եղել, բայց համեմատաբար ավելի քիչ:

Պավլիկ Սումբուլյանն ասում է գյուղում հին ու վթարված շինություններ կան, բայց թե դրանք երկրաշարժի ցնցումներից վնաս կրել են, թե ոչ, դեռ հայտնի չէ: Առավոտյան շրջելու են գյուղով ու կպարզեն:
Բնակիչները խուճապի են մատնվել և ուժեղ ցնցումներից և դրանք ուղեկցող ձայնից:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: